Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը Մարկոս Պիզելին է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018թ քվեարկության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքելով 171 միավոր, Հայաստանի 2018թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին:
119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաեւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքած 70 միավորով 2018թ լավագույն մարզիչ է ճանաչվել Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը: 60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել Վարդան Բիչախչյանի անունը, որի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը:
