Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով. Անի Սամսոնյանը՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)

Հասարակություն
ani-samsonyan

«Եկել եմ  ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից, դուք խայտառակ եղաք, պարո՛ն Մարության»,- ավագանու արտահերթ նիստում ելույթն  այսպես սկսեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Նրա  խոսքով՝ քաղաքապետի հայտարարությունները և գործողությունները միմյանց չեն համապատասխանում, մասնավորապես աղբահանության ոլորտում երկրորդ օպերատոր ներգրավված չէ: Սամսոնյանն ասաց. «Սանիթեքի» հարցը չի լուծվում: Ես այն եզրահանգմանն եմ գալիս, որ, պարո՛ն քաղաքապետ, Դուք չգիտեք՝ ինչպես լուծել այդ խնդիրը և անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ֆլեշմոբ անել: Ձեր անձնական էջին, գործնական էջին ամեն առավոտ, ամեն երեկո ուղարկել աղբի նկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով»: