ԱՄԵՆԱԿԱՐԳԱՊԱՀԸ «ՓՅՈՒՆԻԿՆ» Է
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը ամփոփեց «Արդար խաղի» մրցության արդյունքները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի ավարտից հետո: Գնահատումը կատարվում է հանդիպման տեսուչի կողմից` մրցավարի հետ խորհրդակցելով: Առաջնության առաջին կեսից հետո ամենաբարձր գնահատականը ստացել է Երեւանի «Փյունիկը»: Չեմպիոնի եւ ընթացիկ առաջնության առաջատարի ֆուտբոլիստները ամենից քիչն են կարմիր եւ ղեղին քարտեր ստացել, իսկ նրա հանդիսականները աչքի են ընկել կոռեկտությամբ: «Փյունիկին» հաջորդում է «Կիլիկիան», որը ընթացիկ առաջնության ետնապահն է: Պետք է նշել, որ «Կիլիկիան» 2-րդ տեղում է հայտնվել նաեւ այն բանի շնորհիվ, որ երկրպագուներ գրեթե չունի, ուստի այս դեպքում թիմը խնդիրներ չէր կարող ունենալ: Ամենացածր գնահատականին արժանացել է Կապանի «Գանձասարը», որի ֆուտբոլիստները որպես կանոն կարմիրներ եւ ղեղիններ են ստանում:
1-ին շրջան 2-րդ շրջան
Թիմը Գնահատականներ
Կիլիկիա 8,057 8,181
Փյունիկ 8,367 8,180
Շիրակ 7,919 7,867
Բանանց 7,726 7,866
Ուլիս 7,934 7,858
Արարատ 8,006 7,816
Գանձասար 7,632 7,809
Միկա 7,768 7,803