Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՇՖ-ն հրապարակել է շախմատի բարձրագույն խմբի մասնակիցների ցուցակը

Սպորտ
sport-chess-armenia

Հայաստանի շախմատային ֆեդերացիան հրապարակել է 2019թ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունների մասնակիցների անունները: Տղամարդկանց առաջնությունում հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը եւ Շանթ Սարգսյանը: Կանանց մրցաշարին կմասնակցեն Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը եւ Անահիտ Մկրտչյանը: Առաջնությունները կմեկնարկեն 2019 թվականի հունվարի 11-ին: