A
A
Վարդենիսի համայնքապետի հրաժարականն ընդունվել է
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան: խոշորացված համայնքի կազմում են Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա գյուղերը: Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար էր ընտրվել 2017 թվականի նոյեմբերին: