Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ընդերքը վաճառվել է, մեր գործարանները թալանվել են եւ հիմա ժամանակն է դրանով զբաղվելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-3

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար սպասելի էր, որ ԱԺ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: «Ակնհայտ էր, որ չեն գալու և նիստ չէր լինելու: Արամ Հարությունյանի դեպքի մասին վաղուց այստեղ ամբիոնից հայտարարվել է: Կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի, իսկ արդեն 7-րդ խորհրդարանի երդումից հետո բոլոր նրանք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել անձեռնմխելիությունից կզրկվեն ու արդեն կարելի է գործողություններ իրականացնել: Կարծում եմ՝ որևէ խնդիր չկա, կարելի է սպասել», - ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորի խոսքով, այս դեպքին կհետեւեն նաեւ այլ բացահայտումներ: «Սա հավանաբար միակ բացահայտումը չի լինի ու սրան կհաջորդեն նաև այլ դեպքեր, որոնք շղթայի ընդհանուր մասն են կազմում: Վերջին հաշվով մեր ընդերքն է այդպես վաճառվել, մեր գործարաններն են այդպես թալանվել, եւ հիմա ժամանակն է դրանով զբաղվելու»: