Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունը ձայների բերքահավաք է

Քաղաքականություն
0de6e6fb4a523033b47569d1b00a89bf

Այսօր «Մենք» դաշինքը քարոզում էր Լոռվա մարզում: «Ես ու դու դառնում ենք մենք» վանկարկելով՝ քարոզարշավի մասնակիցները երթով անցնում էին փողոցներով ու շենքերի բակերով: Դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը նշում է, որ վանկարկելու մշակույթը Նիկոլ Փաշինյանից է անցել իրենց և աշխատող միջոց է: Նրա խոսքով՝ այս ընտրություններում իշխանություն հանդիսացող ուժը վանկարկումների կարիք չունի, ուստի իրենք կիրառում են այս մեխանիզմը: Ըստ Սարգսյանի՝ ընտրությունները ձայների բերքահավաք է, և բերքահավաք անողն ինքը պետք է գնա իր ձայների հետևից: Ընդհանուր առմամբ՝ դաշինքի առաջնորդները գոհ են օրվա ընթացքից՝ ամենուր ջերմ մթնոլորտ է, մարդիկ դրական են տրամադրված, և մեծ սպասելիքներ ունեն կայանալիք արտահերթից: Խաչատուր Քոքոբելյանը նշում է՝ թե՛ Ստեփանավանում, թե՛ Սպիտակում և թե՛ Վանաձորում ժողովուրդը լիարժեք պատկերացնում ունի երկրում տեղի ունեցող գործընթացներից, և քաղաքական ուժերը պարտավոր են այդ դրական տրամադրվածությունը վերածել իրականության: