Գերվարչապետական համակարգը վտանգավոր է մեզ համար. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)
Սասնա Ծռերը գնում է խորհրդարան վերահսկելու կառավարության աշխատանքը, ասում է «Սասնա Ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը: «Գնում ենք ԱԺ ունենալով ծրագիր եւ միտք, իսկ վերահսկելը կարեւոր ֆունկցիա է»: Ստեփան Գրիգորյանը Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում եւ ոչ միայն: «Հեղափոխությունը շարունակվում է, ԱԺ-ում պետք է ուժեղ լինել: Դրա համար պետք է փոխվի նաեւ գերվարչապետական համակարգը, այն վտանգավոր է մեզ համար, պետք է փոխվի նաեւ ռեյտնիգային ընտրակարգը: Այն թույլ չի տալիս կուսակցություններին հավասար պայմաններում լինել, ու այն կուսակցությունները, որոնք ունեն ռեսուրսներ կամ գումար, ավելի առաջ են՝ նույնիսկ դա նկատելի է պաստառներից: Իսկ այս ընտրությունները ոչ թե փողի կամ ռեսուրսների ընտրություններն են, այլ գաղափարների»,-ասաց նա: