A
A
Տեսահոլովակ՝ Հայաստանում ապօրինի ծառահատումների խնդրի մասին (տեսանյութ)
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և «Օբերտոն»երաժշտական ընկերությունը ներկայացնում են համատեղ նկարահանած «Re:Spect the Nature»տեսահոլովակը, որը բարձրաձայնում է Հայաստանում ապօրինի ծառահատումների խնդրի մասին։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են երաժիշտներ Գոռ Սուջյանը(վոկալ), Տիգրան Սուչյանը(շեփոր) և Միքայել Ոսկանյանը(թառ)։ Տեսահոլովակը նկարահանվել է «Ռե» սոցիալ երաժշտական նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է հիշեցնել, որ երաժշտությունն իր մեջ կրում է ավելի մեծ գաղափարներ, քան միայն ժամանցի ապահովումը։ Նախագծի միջոցով բարձրաձայնվում են խնդիրներ, որոնք հասարակության ուշադրության կարիքն ունեն։ Տեսահոլովակի հղումը՝