A
A
Յուրի Խաչատուրովը Հայաստանում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: «Ա1+»-ի հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ նրա պաշտոնից ազատման որոշումից անմիջապես հետո՝ նոյեմբերի երկուսին Խաչատուրովը նախ այցելել է Վրաստանում գտնվող մոր շիրիմին, որից հետո նոյեմբերի 4-ին վերադարձել Հայաստան: Հիշեցնենք, որ Յուրի խաչատուրովի նկատմամբ հուլիսին մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար, որ նա այլ անձանձ հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի մեկին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: