«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի (մինի ֆուտբոլ) Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը» ՈւԵՖԱ-ի գավաթի 2007-08թթ. խաղարկությունում հանդես կգա որակավորման D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ավստրիական «Ստելա Ռոսան», իռլանդական «Շամրոկը» եւ շոտլանդական «Ֆաիր Սիթին»: Այս մասին հայտնի է դարձել ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարան Նիոնում կայացած վիճակահանության ժամանակ:
D խմբի հանդիպումները կկայանան Ավտրիայի մայրաքաղաք Վիեննայում օգոստոսի 11-18-ը: Այս խմբոի հաղթողը դուրս կգա հիմնական փուլ եւ հանդես կգա 2-րդ խմբում, որտեղ նրան սեպտեմբերի 8-16-ը սպասում են Պորտուգալիայի, Ուկրաինայի եւ Բուլղարիայի չեմպիոնները:
Նախորդ տարի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացրել է Երեւանի «Ադանան», որը կարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը, սակայն խմբային 2-րդ մրցաշարջում մատնվեց անհաջողության: