Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իտալիային

Սպորտ
sport-hajastan-17-1

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը Խորվաթիայում ընթացող Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի 2-րդ տուրում ուժերը չափեց Իտալիայի թիմի հետ։ Մեր պատանի ֆուտբոլիստներն անհաջող հանդես եկան եւ պարտվեցին 0:3 հաշվով։ Իտալացի խաղացողները երկու գոլ խփեցին առաջին 25 րոպեին ընթացքում, իսկ վերջինը գնդակը հեղինակեցին խաղավարտից երեք րոպե առաջ: Այսպիսով, Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ առայժմ միավոր չունի: Հաջորդ խաղում մեր ֆուտբոլիստները կհանդիպեն Անդորայի պատանեկան հավաքականի հետ, որն առաջին տուրում 0:7 հաշվով պարտվել էր Իտալիային, իսկ այսօր պետք է հանդիպի դաշտի տերերի թիմի հետ: