A
A
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց լավագույն 100-յակից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն աղյուսակում նահանջել է մեկ տեղով եւ զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Իսկ ահա մեր հավաքականին անսպասելի հաղթած Ջիբրալթարը բարձրացել է 8 տեղով եւ այժմ գտնվում է 190-րդ հորիզոնականում: Մերոնց կողմից 0.4 հաշվով ջախջախված Մակեդոնիան մնացել է նույն՝ 68-րդ տեղում: Դասակարգման նոր աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, որը ընդամենը մեկ միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող աշխարհի չեմպիոն Ֆրանսիային: Լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականը: