A
A
Կարեն Կարապետյանին Ռուսաստանի պետական «Зарубежнефть»-ում կարող է պաշտոն տան
Հայաստանում իր քաղաքական կարիերան ավարտած ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներում կարող է ընդգրկվել «Зарубежнефть» ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում։ Այս մասին տեղեկանում ենք «Коммерсант»-ից: Կ.Կարապետյանը կստանա անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը, որը «Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է: Ըստ աղբյուրի՝ այս նշանակումը միևնույն ժամանակ և՛ քաղաքական ժեստ է և՛ Կարեն Կարապետյանի՝ ռուսական ընկերություններում 2000-2010 թթ. աշխատելու արդյունք։