A
A
Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձ կատարեցին փոխգործակցությանը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում։