Քննարկվել են պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում
պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման
և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի, իրականացված վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, մանրամասներ ներկայացրել սոցիալական երաշխիքների շրջանակի և ծրագրի շարունակականության ապահովման օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են նոր պահանջներին համապատասխան մարդկային ռեսուրսների ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու մոտիվացիոն մեխանիզմների մշակմանն ուղղված քայլերը: Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ ծրագրի արդյունքները պետք է շարունակական վերլուծության ենթարկվեն, ստացված եզրակացությունները պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան և նպաստեն ոչ միայն մրցունակ կադրերի պահպանմանը, այլ նաև նորերի ներգրավմանը: