A
A
2003-ի խորհրդարանական ընտրություններ․ քարոզարշավ․ Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2003-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկում էր այն պահին, երբ ՍԴ-ն դեռ չէր
ավարտել նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմության հայցի քննությունը։
Ընդդիմությունը լավատես է ։
Ընտրություններին զուգահեռ պետք է քվեարկվի Սահմանադրական փոփոխությունների՝ Ռոբերտ Քոչարյանի
տարբերակը, որին նույնիսկ իշխանությունը լուրջ չի վերաբերվում:
Արամ Սարգսյան-Սահմանադրությանը «ոչ» ասելով դուք ոչ եք ասում Ռոբերտ Քոչարյանին:
Մայիսի 25-ի ընտրություններում պատգամավոր պետք է դառնա 131 հոգի, որից 75-ը համամասնական, իսկ
56-ը՝ մեծամասնական ընտրակարգով:
Ընտրություններից երկու օր առաջ իր հիմնադրած «ԱԼՄ» հեռուստաընկերության եթերով
տարիներ շարունակ գրեթե ամբողջ ազգին զվարճացրած Տիգրան Կարապետյանը հայտարարում է, թե
խորհրդարան է գնում լուրջ դեմքով:
2003 թվականի մայիսի 25-ին վերջին անգամ ընտրությանը մասնակցեցին արտերկրում բնակվող ՀՀ
քաղաքացիները։ Այսօր նման հնարավորություն ունեն միայն դիվանագիտական ծառայության մեջ գտնվողները։