A
A
Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում․ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․
Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում:
Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է` ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:
Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու համակարգը:
Հաստատակամ շարունակում ենք հետևողական աշխատանքները, սիրելի՛ քաղաքացիներ և բուժաշխատողներ:
Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից։