Բացել լրահոսը Փակել լրահոսը
641368265_889018470763645_7690147890139427787_n
A A
Պաշտոնական

Առաջիկա շաբաթ օրերին վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ կմատուցվեն

Հերթերը նվազեցնելու նպատակով՝ ՆԳ նախարարի հանձնարարականով, ՆԳՆ Հաշվառման-քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին (փետրվարի 28, մարտի 7, 14, 21 և 28) քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ։
 
Գործնական քննությունների համար արդեն գրանցված և հերթի մեջ գտնվող քաղաքացիները նախապես կծանուցվեն։
 
ՆԳ նախարարությունը շարունակում է մշտադիտարկումներն ու հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, հայտնում են ՆԳՆ-ից։