A
A
Հերիք է ուտեք էս երկիրը. բնապահպանն ու Խոսրով Հարությունյանը վիճեցին (տեսանյութ)
«Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներն անցան թեժ մթնոլորտում: Վիճաբանություն սկսվեց պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ բնապահպան Լեւոն Գալստյանի միջեւ: Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ. «Գնացեք , հանգստացեք, հերիք է՝ ինչքան էս երկիրը կերաք: Հիմա եկել այստեղ, ելույթներ եք ունենում»,- ասաց Լեւոն Գալստյանը: Պատգամավորը նշեց, որ լսումների ժամանակ ինքն իր մտահոգությունների մասին է խոսել: Վեճին միջամտեց «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանը: «Այսքան տարի ՀԿ-ները պահանջում են դադարեցնել Սեւանա լճի ջրառը, բայց դուք ձեր մտահոգություններով հանդերձ կողմ էիք քվեարկում», -ասաց նա: