Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը հաղթանակ պարգեւեց Հայաստանին Թուրքիայի հետ խաղում

Կարևոր լուրեր Սպորտ
a1chess-olimpiada-1-1

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Բաթումում ընթացող համաշխարհային շախմատային օլիմպիադայում: Այսօր կայացած երրորդ տուրում մեր շախմատիստները հանդիպեցին Թուրքիայի թիմի հետ: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ սկզբունքային մրցակցի նկատմամբ, վաստակեց 6 միավոր եւ պահպանեց իր տեղն առաջատարների խմբում: Սակայն միավորների ընդհանուր հաշվարկով մերոնք Ուկրաինայի հետ բաժանում են 16-17-րդ տեղերը: Կանանց Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում մրցեց Հունաստանի ընտրանու հետ եւ վստահ հաղթանակ տարավ՝ 3,5:0,5: Մեր թիմին միավորներ բերեցին Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կորսովան, իսկ Լիլիթ Մկրտչանը ոչ-ոքի խաղաց: Այս հաղթանակից հետո մեր շախմատիստուհիները 6 միավորով գտնվում է առաջատարների թվում: Միավորների ընդանուր քանակով (10) Հայաստանը Չինաստանի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: