Քաղաքական ուժերը քննարկում են աղբահանության խնդիրը (տեսանյութ)
Երևանի ավագանու թեկնածուները քննարկում են մայրաքաղաքի վերջին ժամանակների ամենաարդիական խնդիրներից մեկը՝ աղբահանությունը։ «ԲՀԿ»-ական թեկնածու Արման Աբովյանի խոսքով իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը և խնդիրը լուծելու տարբերակներ են մշակել։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Տրդատ Սարգսյանի խոսքով մինչ հեղափոխությունը վստահություն չի եղել իշխանությունների հանդեպ. «Հիմա ներդրումներ կլինեն»,- ասում է նա։ «Լույս» դաշինքի թեկնածու և ավագանու փորձ ունեցող Անի Սամսոնյանի խոսքով էլ պետք է աղբահանություն իրականացնող նոր օպերատոր լինի. «Ներդրումներ կլինեն, պետք է հետևել՝ ինչպես կծախսվեն այդ գումարները»։ «ՀՅԴ»-ական թեկնածու Դավիթ Հակոբյանն էլ առաջարկում է աղբահանության մասով համայնքներին ազատություն տալ. «Ներկայումս սուպերքաղաքապետական ռեժիմ է հաստատված, պետք է փոխել դա»։