Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են թերթիկներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
1499085337_zorakoch

Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ թերթիկներ   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցերի պատասխաններ: Ներառված են նաև Պաշտպանի աշխատակազմի ու դրա տարածքային ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների ու ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: