«Ռոբերտ Քոչարյանը պետական դավաճան է» Զարուհի Փոստանջյան
Վերաքննիչ քրեական դատարանում է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի ծավալը պետք է մեծացնել. «Նա պետական դավաճան է և մեր երկրին այնպիսի վնասներ է հասցրել, որոնք անդառնալի են»: Ըստ Զարուհի Փոստանջյանի պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Սերժ Սարգսյանը. «Վերջին քառորդ դարը մեր պետության համար զրկանքների տարիներ են եղել, դրա արձագանքը պիտի լինի դտական վճիռների տեսքով, Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես պետք է մեղադրանք առաջադրվի»: Զարուհի Փոստանջյանի հարցաքննության պետք է հրավիրվի նաև Լևոն Տեր- Պետրոսյանը. «Այս պահին որպես վկա, ինչու՞ մարտի մեկին նա տնից դուրս չեկավ, թեև խնդրում էինք, բոլորին պետք է կանչեն, որպիսզի պարզեն՝ ինչ է տեղի ունեցել»: