Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան

Պաշտոնական
naxagah

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան:  Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:  Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։