A
A
ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արմեն Աբրահամյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Վաղինակ Սարգսյանը։ Գնդապետ Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել էԱզգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում։ Նախկինում նա եղել է նաև հետախուզության վարչության պետ: