Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուրը չեղարկել է Սանկտ Պետերբուրգյան համերգը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharl

Աշխարհահռչակ շանսոնյե  Շառլ Ազնավուրը,  այսօր՝ ապրիլի 26-ին  պետք է համերգ ունենար Սանկտ Պետերբուրգում, սակայն չեղարկել Է այն և վերադառնալու է Ֆրանսիա։ Այս մասին տեղեկանում ենք  Parisien թերթից։ Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: «Համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- տեղեկացնում է աղբյուրը: