Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE. օր 7-րդ. Ակցիայի մասնակիցները լքեցին «Փեթակ»-ի տարածքը (թարմացվող) (տեսանյութ)

Կարևոր լուրեր
Region-Captuggre

11.42 Ակցիայի մասնակիցները լքեցին առեւտրի կենտրոնի տարածքը Ակցիայի մասնակիցները լքեցին առեւտրի կենտրոնի տարածքը: Կայանված մեքենաների վարորդներն ազդանշան արձակելով ողջունում են ցուցարարներին: «Սերժի դեմ ես, սիգնալ տուր» վանկարկումներով ակցիայի մասնակիցները շարժվում են Արշակունյաց պողոտայով, գոչելով ժամը 7-ին հրապարակ։ 11.27 Վալերի Օսիպյանը պահանջեց օրենքի շրջաբնակներում գործել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական պատի առաջ կանգնելով՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ մինչ ոստիկանական լրացուցիչ ուժեր բերեն Փեթակ  կենտրոն, քաղաքացիները գնան և շրջափակեն Կառավարական շենքերը:   «Կոչ եմ անում  հնարավորության դեպքում մտնել ներս ու ներսում հայտարարել նստացույցեր»,-ասաց նա:  Վալերի Օսիպյանը պահանջեց օրենքի շրջանակներում գործել:  «Ես եմ ձեզ համար օրենքներ ընդունում, Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչ անել: Անգիր գիտեմ «Հավաքների ազատության մասին» օրենքը»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ եթե ոստիկանները բացեն առևտրի կենտրոնի մուտքերը՝ կտեսնեն, որ ոչ մեկի ազատ մուտքը չեն խոչընդոտել:  11.06 «Բացեք դռները, մենք ուզում ենք առևտուր անել». լարված իրավիճակ՝ «Փեթակ»-ի մոտ «Ինչո՞ւ եք տոնավաճառի դռները փակել, ես ուզում եմ առևտուր անել», -բարձրախոսով հայտնեց Նիկոլ Փաշինյանը։  Ցուցարարները մոտեցան կենտրոնի դռներին և փորձեցին ներս մտնել, որպեսզի առևտրականներին գործադուլի կոչ անեն և հրավիրեն միանալ իրենց։  Ոստիկանները արագ շրջափակեցին մուտքը եւ թույլ չտալով  ակցիայի մասնակիցներին ներս մտնել: Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսեց։ Ոստիկանները շրջափակել են Փեթակի մուտքը, թույլ չտալով ցուցարարներին շրջել տարածքով։ 10.43 Այս պահին ակցիայի մասնակիցները քայլում են Արշակունյաց պողոտայով։ Նիկոլ Փաշինյանը ուղղորդում է նրանց, ասելով, որ գոչեն «Սերժին դեմ եք սիգնալ տուր», «միացեք» վանկարկումները, իսկ մայթերին կանգնեն գրառումներով։  Այստեղ էլ նրանց կողքով անցնող մեքենաները միացնում են շչակները ու ողջունում մեքենաների պատուհաններից։ 10.31 Խանջյան փողոցում բոլոր մեքենաները շչակները միացրել են Խանջյան փողոցում բոլոր մեքենաները շչակները միացրել են Նիկոլ Փաշինյանի այն հորդորից հետո, թե ով Սերժին դեմ է, թող սիգնալ տա։  Ցուցարարները վանկարկում են «Սերժին դեմ եք սիգնալ տուր», «միացեք»։ Նրանք այս պահին Խանջյան փողոցով են իջնում։ Մայթեզրերին կանգնած մարդիկ ողջունում են ակցիայի մասնակիցներին՝ հեռախոսներով նկարելով նրանց։ 10.00   Փաշինյանը կոչը ոստիկաններին. շաբաթ-կիրակի ցեմենտ-բետոն եք անում, մտածեք իրավիճակի մասին Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքը Հանրապետություն փողոցից բաց է: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկանությանը: «Եթե անգամ մեր դեմ բռնություն կիրառեք, մենք ձեզ բռնությամբ չենք պատասխանի»: Նա պատմեց, որ իր ծանոթներից մեկը պատմել է, թե ինչպես է իր տան շինարարության վրա կարմիր բերետավոր աշխատում: «Իշխանությունները միլիոնատեր են դառնում, իսկ դուք շաբաթ-կիրակի ցեմենտ-բետոն եք անում, մտածեք իրավիճակի մասին: Մտածեք, թե մեր ասածը ինչով է հակասում ձեր ընտանիքի շահերին, նոր ջարդուփշուր արեք: Մտածել ե՞ք, թե ինչ եկամուտներ է ստանում Սերժ Սարգսյանի ընտանիքը ճանապարհներին տեղադրված տեսանկարահանող սարքերից»: Այդ ընթացքում ակտիվիստ աղջիկներից մեկի համար ժամանեց Շտապ Օգնության մեքենան: Ըստ ակտիվիստի, նրան հարվածել է ոստիկաններից մեկը: Երեւանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանը դիտմամբ չի հարվածել, այլ պարզապես անկանոն շարժման արդյունք է: 9.07 Բախում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բերման ենթարկվեց Դավիթ Պետրոսյանը եւ Մարիամ Անանյանը: Ցուցարարները հասել են կառավարական 3-րդ շենքի մոտ, որտեղ տեղակայված են Գյուղատնտեսության եւ Առողջապահության նախարարությունները: Փաշինյանը նշեց, որ աշխատակիցները կարող են տեղեկանալ և չգալ աշխատանքի, նաև հնարավորություն ունենալով միանալու գործադուլին: Ոստիկանները պատ են կազմեցին, իսկ ցուցարարները շարվեցին նրանց դիմաց: Շենքի հետնամուտքը եւս փակվեց ակցիայի մասնակիցների կողմից: Ոստիկանները հրեցին ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական ուժ կիրառելով ցուցարարներին մղեցին դեպի մայթ, իսկ որոշներին էլ բերման ենթարկեցին: Բերման ենթարկվեց նաեւ Դավիթ Պետրոսյանը եւ Մարիամ Անանյանը: Նրանց բռնի ուժով նստեցրին ոստիկակական մեքենան: Ցուցարարները շրջափակել են ոստիկանական մեքենան. ոստիկանները շարունակում են ավելի շատ ուժեր կենտրոնացրել: Ցուցարարներից մեկը պառկել է մեքենայի տակ: 8:35 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Սերժ Թանկյանի հետ զրույցի մանրամասները «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան արդեն Հանրապետության հրապարակում է: Հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան՝ վահաններով, սաղավարտներով: «Մեր մարտավարությունը մոբիլ է, բայց ընթացքում կարող է շատ բան փոխվել՝ կախված իրավիճակից, ոստիկանների տեղաբաշխումից»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ: «Բավականին երկար խոսեցինք, նա աջակցություն հայտնեց մեզ»: Իսկ ինչ վերաբերում է նրա գալ չգալուն, Փաշինյանը նշեց, որ երաժիշտն առաջիկայում կհրապարակի իր որոշումը: Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքում նիստ է նախատեսված ։