A
A
ՀՀ ԱԳՆ-ն՝ Լապշինի հետապնդման մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է։ ԱԳՆ