Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցի ֆաները կասեցրել են հայ ֆուտբոլիստի տրանսֆերը

Սպորտ
sport-haroyan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերը չի կայացել ադրբեջանցի ֆանատների պատճառով: Իրանի «Տրակտոր Սազի» ակումբի պաշտոնական կայքէջը երեկ հայտնել էր, որ ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել հայաստանցի ֆուտբոլիստի հետ: Սակայն այսօր իրանական լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ թավրիզյան ակումբի ղեկավարությունը թիմի ադրբեջանցի երկրպագուների ճնշման տակ չեղյալ է համարել պայմանագիրը եւ հրաժարվել Վարազդատ Հարոյանի ծառայությունից: Այս փաստը խոսում է այն մասին, որ Իրանում ֆուտբոլը բավականին քաղաքականացված է: