Գագիկ Սիմոնյանը առայսօր չի ընդունել մեղադրանքը
Այս տարի կազմալուծված «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործը դեռեւս շարունակվում է: «Գագիկ Սիմոնյանն առայսօր չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իմ պաշտպանյալը շարունակում է պնդել, որ ոչ մի անօրինական խաղադրույք չի կատարել: Այս պահին ընթանում է նախաքննություն», - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Սիմոնյանին մեդադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նա ձերբակալվել է 2015 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը չի բողոքարկել խափանման միջոցը, քանի որ այն պահին, երբ ստանձնել է գործը, բողոքարկման համար սահմանված ժամկետն ավարտված է եղել: