A
A
Հաշմանդամություն ունեցող 4 ազատամարտիկ մեկնել է ԼՂՀ (տեսանյութ)
«Առաջին գիծ նրանք չեն գնալու, բայց օգնելու են ներսում: Շատ անելիք կա: Երկուսն այժմ հոսպիտալում են, մի հոգին ջոկատներին է միացել, մեկն էլ տարբեր հատվածներում է լինելու»,- անդրադառնալով հաշմանդամների՝ ԼՂՀ մեկնելուն՝ մանրամասնեց «Սատար» ՀԿ խորհրդի նախագահ Գագիկ Դանիելյանը: Նրա խոսքով՝ այժմ այնտեղ ծածկոցների և հիգիենայի պարագաների անհրաժեշտություն կա: «Սատար» ՀԿ խորհրդի անդամ, ազատամարտիկ Խաչիկ Գևորգյանն իր հերթին նշեց. «Մենք ցուցակներ ենք պատրաստել և անհրաժեշտության դեպքում կկանգներք մեր զինվորի կողքին»: Պարոն Դանիելյանը շեշտեց, որ անկախ տեղաշարժման խնդրից, իրենք պատրաստ են օգնել: «Մենք նույն մարդն ենք մնացել: Հոգով առողջ ենք»,- ընդգծեց նա: