ԼՂՀ կառավարության հայտարարությունը
Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը (հեռ.՝ 097-25-09-09, 047 959066), իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը (հեռ.՝ 097-20-00-28, 047 975577) : Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին ժամանակավոր տարահանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմում նշանակված են պատասխանատուներ` կոնտակտային հետևյալ տվյալներով` ԼՂՀ կառավարության աշխատակազմ, 1-ին հարկ, 109 աշխատասենյակ, հեռ.` 097-22-00-81, 097-22-44-44, 047-95-42-30 Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):