Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչնչացվել է թշնամու անօդաչու թռչող սարք, ևս 1 տանկ. ԼՂՀ ՊԲ

Քաղաքականություն
mardakert-1

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են: Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 ("Գրադ") տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն