A
A
Իրավիճակն այս պահին Հադրութում (տեսանյութ)
«Արցախ» ՀԸ գործընկեր Գենադի Երեմյանը Հադրութից հաղորդում է, որ չնայած հեռվից լսվող կրակոցներին, քաղաքում կյանքը բնականոն ընթացք ունի: Արցախի ազատամարտիկների միությունում շարունակվում է առաջնագիծ մեկնելու ցանկություն ունեցողների հավաքագրման գործընթացը: Վտանգված հայրենիքի սահմանը պաշտպանելու իրենց պատրաստակամությունը հայտնող կամավորները միայն Արցախից ու մայր Հայաստանից չեն: