Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամաշնորհներ, որոնք պետք է ազատվեն ԱԱՀ-ից

Տնտեսություն
cc8716fc4f8db13abd72cc5e47a64ff9

Կառավարությունը այսօր հաստատեց «Ավելացված արժեքի  հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ իսկապես կան  դրամաշնորհներ, որոնք պետք է ազատվեն ԱԱՀ-ից. «Դա ճիշտ որոշում կլինի, այլ պարագայում այդ դրամաշնորհները չեն իրականացվի Հայաստանում։ Պետք է նաեւ ստեղծել մասնագիտական խորհուրդ, ինչպես նաև հաշվի առնել Պետական եկամուտների կոմիտեի կարծիքը»: