Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի մասին ՀԱԿ առաջարկը մերժվեց

Քաղաքականություն
888888888888

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի մասին: Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում կատարել օրենքում եւ  մարտի 1-ը նշել որպես 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ակնհայտ կերպով նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա և հայտնեց, որ նախագծում կիրառվում է նաև «պետական ահաբեկչություն» հասկացությունը, որը նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ: Նախարար Հովհաննիսյանը հայտարարեց, որ Կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման հիմքերը բացակայում են եւ նախագիծը մերժվեց: