A
A
Հայաստանի շախմատային եռյակը հետապնդում է 12 առաջատարներին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երեք անդամները՝ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը, հաջող են մեկնարկել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի շախմատի բաց առաջնությունում: Արդեն կայացած երեք տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք չնայած տեղեր են զբաղեցնում երկրորդ տասնյակում, սակայն շատ մոտ են 12 առաջատարներին, որոնք 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել մեկնարկում: Այսօր նախատեսված 4-րդ տուրում մերոնք սպիտակներով կհանդիպեն իրենցից ցածր կարգ ունեցող մրցակիցների հետ, եւ հաջողության դեպքում նրանք արդեն կմտնեն առաջին տասնյակ: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, նույնպես ունի 2,5 միավոր եւ նույնպես գտնվում է առաջատարներին հետապնդողների խմբում: