A
A
Հարություն Բարսեղյանը մեկնարկել է հաղթանակով
Հայաստանի շախմատիստ Հարություն Բարսեղյանը հաղթանակով է սկսել ելույթները Կանի 30-րդ շախմատային փառատոնում: Առաջին տուրում մեր 18-ամյա հայրենակիցը սպիտակներով պարտության է մատնել ֆրանսիացի Ալբերտ Տոմասիին: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հարություն Բարսեղյանը սեւերով կմրցի ֆրանսիացի գրոսմայստեր Ադրիեն Դեմուտի հետ: Այս տարի փառատոնին մասնակցում են 110 շախմատիստ, որոնք շվեյցարական մրցակարգով եւ ինը տուրում կպարզեն հաղթողին, որը կպարգեւատրվի 2200 եվրոյով: