Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խրիստո Ստոիչկովը չի զսպել արցունքները

Սպորտ
sport-bulgaria

Այսօր Բուլղարիայում հրաժեշտ են տվել հայտնի ֆուտբոլիստ Տրիֆոն Իվանովին, որը մահացել է փետրվարի 13-ին սրտի կաթվածից: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Բուլղարիայի հավաքականի նախկին պաշտպանի բոլոր թիմակիցները, որոնք 1994 թվականի աշխարհի առաջնությունում գրավել են 4-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալների: Տրիֆոն Իվանովի մահը հատկապես ծանր է տարել աշխարհահռչակ հարձակվող Խրիստո Ստոիչկովը, որն անցած տարի մասնակցեց Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին: Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, 1994թ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը հրաժեշտի արարողության ժամանակ չի կարողացել զսպել արցունքները եւ անընդհատ արտասվել է: Հավելենք, որ Տրիֆոն Իվանովը եւ Խրիստո Ստոիչկովը միասին հանդես են եկել ոչ միայն հավաքականում, այլեւ Սոֆիայի ԲԿՄԱ-ում եւ վաղուց ջերմ, ընկերական հարաբերություններ են ունեցել: