Մեր դպրոցականները 16 մեդալ են նվաճել օլիմպիադայում
Ալմա Աթայում տեղի ունեցող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ, 7 բրոնզ։ ՀՀ դպրոցականների թիմից մեդալների են արժանացել՝
•Էդուարդ Գոմկցյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, ոսկի, •Աշոտ Մաթևոսյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի, •Արսեն Համբարձումյան- Ֆոտոն վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, արծաթ, •Վահագն Ալթունյան - Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ, •Հովհաննես Սահակյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ, •Միքայել Մկրտչյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դաս., ֆիզիկա, բրոնզ: Լրացուցիչ՝ •Հրաչյա Բաբուջյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., ֆիզիկա, արծաթ, •Սևակ Աբրահամյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ, •Ալեքսանդր Կարալյան- Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ, •Էդվարդ Խալաֆյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, բրոնզ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 7 աշակերտից բաղկացած թիմը թիմային հաշվարկով գրավել է հինգերորդ տեղը՝ արժանանալով երրորդ կարգի միցանակի: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ •Նարեկ Խանդանյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ, •Սերգեյ Ներսիսյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ, •Էդգար Վարդանյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի, •Արա Մամբրեյան - Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա, արծաթ, •Մուշեղ Շահինյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա, արծաթ, •Կարեն Մկրտումյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., ինֆորմատիկա, բրոնզ: Հայաստանը ներկայացնող թիմերի ղեկավարներն են՝ Սմբատ Գոգյանը /մաթեմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ/ և Ռոբերտ Զոհրանյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ/: