Բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Գավառում, Վայքում և Ջերմուկում տեղում է ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գավառ-Սևան ավտոճանապարհը, Լանջիկ-Մարալիկ-Հոռոմի կամուրջ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածները: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն