Արամի 30 հասցեի խնդրով Բախշյանը բաց նամակ է հղել Տարոն Մարգարյանին
Կարծես մի վայրի ու թշնամու ձեռք ավերում է Երևանի կենտրոն Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով: Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը. · Ի՞նչ որոշման հիման վրա է քանդվել այդ շենքը, · Ո՞ր մարմնի որոշումն է դա եղել, · Ի՞նչ հիմնավորմամբ, · Տարածքը կառուցապատելու նպատակով ե՞րբ է մրցույթ հայտարարվել և ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը, · Ի՞նչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որն ավելի շահավետ է լինելու Երևանի համար, քան առկա հնությունը պահպանելը: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ