Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտարկյանի կողմից բերված սառնարանում հայտնաբերվել է 29 բջջային հեռախոս

Հասարակություն
bjjain-heraxos

Հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Դ.-ի կողմից բերված սառնարանից հայտնաբերել և առգրավել են 29 բջջային հեռախոս, 4 լիցքավորման սարք և 4 ականջակալ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին