Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք Հենրիխ Մխիթարյանը կխաղա Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի հետ

Սպորտ
ebc7f690099cb84aef1f10dca9fd2acb

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էրիկ Օբամեյանգը ճանաչվել է Աֆրիկայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից անցկացրած հարցման արդյունքներով գաբոնցի ֆուտբոլիստը ստացել է 143 միավոր՝ յոթով առաջ անցնելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեից, որը վերջին երեք տարիների անփոխարինելի դափնեկիրն էր: Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայում» Պիեր-Էրիկ Օբամեյանգի հիմնական խաղընկերներից մեկը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, որոնք միասին այս մրցաշրջանում արդեն խփել են 42 գոլ (27+15): Սակայն շատ հնարավոր է, որ «Բորուսիայի» հարվածային երկյակը բաժանվի: Ինչպես տեղեկացնում են իսպանացի լրագրող Կիկե Մարինը, Լոնդոնի «Արսենալը» գերմանական ակումբին 60 մլն եվրո է առաջարկել գաբոնցի հարձակվողի համար: Դա հենց այն գումարն է, որ «Բորուսիան» պահանջում է Պիեր-Էրիկ Օբամեյանգի դիմաց: Ըստ լրագրողի, ակումբներն այժմ բանակցություններ են վարում գաբոնցու տրանսֆերի համար: