Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռային դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին

Հասարակություն
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։ Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։