Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաուդյան Արաբիայի կողմնակիցները միավորվում են Իրանի դեմ (տեսանյութ)

Հասարակություն
160105014804_demo_624x351_ap_nocredit

Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի քանի պետություններ հանդես են եկել Սաուդյան Արաբիայի պաշտպանությամբ, որը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, հաղորդում է BBC-ն:

Նմանատիպ քայլեր որպես բողոքի նշան Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման, երկուշաբթի օրը ձեռնարկել են Բահրեյնի և Սուդանի իշխանությունները: Բահրեյնը մեղադրել է Թեհրանին բահրենյան շիիթների աջակցության մեջ, որոնք ընդդիմություն են կազմում երկրի սունիթական իշխանությունների պարագայում:

Արաբական Միացյալ Էմիրությունները Թեհրանից հետ են կանչել իրենց դեսպանին, բայցևայնպես, ամբողջությամբ չեն խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, պարզապես նվազեցրել  են դիվանագիտական ներկայացուցչությունը:

Միաժամանակ, ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի հանդես են եկել Քուվեյթը, Եմենը և Եգիպտոսը: Երկուշաբթի  Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ առևտրական կապերի և օդային հաղորդակցության խզման մասին: Վերջինս Ռոյթերսի հետ զրույցում ասել է, որ իրանցի ուխտավորները նախկինի պես անարգել կարող են այցելել Մեքքա և Մեդինա: Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների լարման ֆոնի վրա շարունակում եմ աճել նավթի և ոսկու գները: