Ոստիկանությունը արտակարգ ռեժիմի ծառայություն կիրականացնի
Պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատես: Տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի տոնականծառայության առանձնահատկություններին: Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական ևժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում: Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդներինկատմամբ. կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցի տուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվողտարածք: Տոնական ծառայության նպատակը երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է: Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը: Միասնաբար անենք ամեն ինչ՝ անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար և անկորուստ ուապահով մտնենք նոր տարի: