A
A
Վլադիմիր Հակոբյանը 1200 դոլար վաստակեց
Քաթարում ավարտվեց շախմատի «Մաստերս» կարգի խոշոր մրցաշարը: Մեր գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ բաժանեց 8-17-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո գրավեց 13-րդ հորիզոնականը, որը պարգեւատրվում է 1200 դոլարով (իսկ, օրինակ, 8-րդ տեղը ստանում է 3500 դոլար – հեղ.): Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նա եւ չինացի գրոսմայստեր Յու Յանիյը վաստակեցին 7-ական միավոր: Կայծակնային շախմատի թայ-բրեյքում 2:0 հաշվով հաղթեց Մագնուս Կառլսենը, որը բացի գլխավոր մրցանակից ստացավ նաեւ 27 հազար դոլար պարգեւավճար: Կին մասնակիցների գլխավոր մրցանակին եւ 8 հազար դոլարին տիրեց աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը, որը 5,5 միավորով գրավեց 38-րդ տեղը: