Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Մանչեսթեր Սիթին» աստղաբաշխական գումար է առաջարկել Լիոնել Մեսիին

Սպորտ
sport-mesi

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն ամեն գնով ցանկանում է ձեռք  բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին: Ինչպես տեղեկացնում է անգլիական «Սան» օրաթերթը, ակումբը արգենտինացի հարձակվողին առաջարկել է 27 մլն եվրո մաքուր աշխատավարձ: Այժմ Լիոնել Մեսին տարեկան ստանում 20 մլն եվրո, որի մի մասը հարկվում է: Եթե նա ընդունի «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, ապա գալիք մրցաշրջանից կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ: «Բարսելոնան» իր հերթին այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը, որը ավարտվում է 2018 թվականի հունիսին: Արգենտինացի ֆուտբոլիստն առայժմ ոչինչ չի մեկնաբանել` կապված Անգլիա տեղափոխվելու կամ կատալոնյան ակումբում մնալու հետ: